Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր դստերը՝ Օլիմպիային

18:15   10 փետրվարի, 2018

Ալեքսիս Օհանյանը նորից ցուցադրել է իր ու Սերենա Ուիլյամսի դստերը՝ Օլիմպիային։ Reddit կայքի հիմնադիրն իր Instagram-ում հրապարակել էր դստեր լուսանկարն ու մակագրել այն հետեւյալ կերպ․

«Մայրը Օլիմպիային նոր խաղալիք է նվիրել։ Մենք այն կոչում ենք The board room՝ խաղալիքներով կլոր սեղանի նման մի բան է, դստերս համեմատ այն հսկայական է, բայց կլոր ու շարժական, նա կարողանում է շարժել այն՝ ասես ամբողջությամբ դիտելով իր հսկայական ձեռնարկությունը։ Հիմա նա ոգեւորված է նրանով, որ պատրաստվում է ներդրումներ կատարել Աֆրիկայում բջջային տեխնոլոգիաների ստարտափերում»։

 



© NEWS.am STYLE