Եվա Ռիվասն արխիվային հոլովակ է հրապարակել «Եվրատեսիլ»-ից

12:36   10 փետրվարի, 2018

Եվա Ռիվասը վերհիշել է այն ժամանակները, երբ նա մասնակցում էր «Եվրատեսիլ» մրցույթին:

Հիշեցնենք, որ երգչուհին հայտնի մրցույթում ներկայացրել է Հայաստանը 2010 թվականին: Իր Instagram-ում Եվան այդ օրերից արխիվային հոլովակ է հրապարակել, որին կից գրել է.

«Կգա մի օր, երբ միակ բանը, որով կապրենք, մեր հիշողությունները կլինեն: Այդ իսկ պատճառով, քանի դեռ երիտասարդ ենք եւ առողջ, պետք է ջանանք, որպեսզի լավ հիշողությունները որքան հնարավոր է շատ լինեն»: 



© NEWS.am STYLE