Կարեն Արայանը նկարել է Նաիրա Մովսիսյանի դիմանկարը

17:41   10 փետրվարի, 2018

Անժելա Սարգսյանի գործով դատապարտված Կարեն Արայանը կալանավայրից դուրս գալուց հետո սկսել է ակտիվ ստեղծագործել: 

Նա հիմնականում հայտնի անձանց դիմանկարներ է անում՝ բանաստեղծներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, արտիստներ:

Այս անգամ Կարենն Instagram-ի իր էջում ցույց է տվել Նաիրա Մովսիսյանի դիմանկարը:

Դերասանուհին արձգանքել է՝ այն իր էջում վերահրապարակելով եւ Կարեն Արայանին շնորհակալություն հայտնելով:

«Շնորհակալ եմ, իմ սիրելի, դու լավագույնն ես, իմ տաղանդավոր»,- գրել է Նաիրան:



© NEWS.am STYLE