Ամստերդամում Վան Գոգի թանգարանը վերաբացվել է

12:05   2 մայիսի, 2013

Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանը, 7 ամիս տեւած նորոգման աշխատանքներից հետո, կրկին բացվել է:

Ըստ Lenta-ի, թանգարանը բացվել է «Վինսենթն աշխատելիս» խորագրով ցուցահանդեսով: Դրաի նպատակներից մեկը նկարչի աշխատաոճի ցուցադրությունն է, այդ թվում՝ ներկերի, վրձինների եւ այլ գործիքների ընտրությունը:

Հանրությանը հասանելի նկարչի հիմնական աշխատանքներից մեկը «Ինքնադիմանկար վրձիններով եւ գունապնակով» կտավն է: Սա վարպետի այն քիչ ինքնադիմանկարներից է, որտեղ նա հանդես է գալիս որպես նկարիչ: Թանգարանում են նաեւ «Արեւածաղիկներ» կտավի երկու տարբերակներ, որոնցից մեկը բերվել է Լոնդոնյան Ազգային պատկերասրահից:



© NEWS.am STYLE