«Նա իմ լավ ընկերն է». Սթինգը՝ Շառլ Ազնավուրի մասին

16:01   10 փետրվարի, 2018

Ֆրանսիայում կայացել է Victoires երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը։ Ուշագրավ է, որ առաջին անգամ, ինչպես գրում է Le Parisien-ը, այդ արարողության նախագահն է դարձել ազգությամբ ոչ ֆրանսիացի։ Այս անգամ պատվավոր պաշտոնը շնորհվել է Սթինգին, որը Փարիզ է ժամանել դեռ արարողությունից առաջ, փոքր հարցազրույց է տվել, որում նշել է, որ չէր ակնկալում, որ իրեն կհրավիրեն որպես մրցանակաբաշխության նախագահ։

«Ես շատ զարմացած էի, երբ ինձ հայտնեցին այդ մասին։ Ինձ համար դա մեծ պատիվ է, չէ՞ որ ես, փաստացի, այդ պաշտոնում փոխարինում եմ բազմաթիվ մեծ արտիստների, որոնց շատ հարգում եմ ու որոնցից մեկն էլ իմ լավ ընկեր Շառլ Ազնավուրն է։ Առավել եւս, որ Ֆրանսիայի հետ ես միշտ ինչ-որ ստեղծագործական կապ եմ ունեցել։ Roxane երգը ես այստեղ՝ Փարիզում եմ գրել։ Ես պարտական եմ Ֆրանսիային, նրա մշակույթին, առավել եւս, որ ես պատանեկության տարիներին սիրում էին կարդալ Սարտր ու Քամյու, իսկ վերջերս կարդացել եմ Միշել Ուելբեքի «Հնազանդություն» գիրքը, որը շատ հետաքրքիր էր»,- նշել է 66-ամյա երգիչը։

Լուսանկարները՝ Rolling Stones-ի

 



© NEWS.am STYLE