«Չեմ ցանկանում, որ ինձ ճանաչեն միայն իմ մարմնի համար». Թեյլոր Լոթները նշում է ծննդյան 26-ամյակը

13:05   11 փետրվարի, 2018

«Մթնշաղ» ֆիլմից հայտնի դարձած դերասան Թեյլոր Լոթներն այսօր՝ փետրվարի 11-ին, նշում է ծննդյան 26-ամյակը: Ամերիկացի դերասանին շատերը կհիշեն նաեւ «Շարկբոյի եւ Լավի արկածները» եւ «Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմերից:

Մանկության տարիներին դերասանը հետաքրքրված էր մարտարվեստով, իսկ նկարահավել նրան համոզել է մարզիչը՝ իր հետ տանելով քասթինգների: Նրան շուտով հրավիրում են հանդես գալու Burger King-ի գովազդային հոլովակում, որից հետո Թեյլորն ինքն էլ սկսում է հետաքրքրվել նկարահանումներով:

Բացի հոլիվուդյան հայտնի ֆիլմերից՝ Լոթները նկարահանվել է նաեւ հեռուստասերիալներում՝ «Հավերժ ամառ», «Բեռնի Մակայի շոու», «Իմ կինը եւ երեխաները» եւ այլն:

Այսօր ներկայացնում ենք երիտասարդ դերասանի հայտնի մտքերից մի քանիսը:

«Ազնվությունն ու նվիրվածությունը ամենակարեւոր բաներն են: Եթե մարդիկ ազնիվ են, նրանք միշտ հասնում են հաջողության»:

«Սերիալների լավ կողմն այն է, որ դրանք ճիշտ կրկնօրինակում են գիրքը: Ռեժիսորները չեն կարող շեղվել գրքի սցենարից, քանի որ երկրպագուները հենց դա են ցանկանում տեսնել հեռուստաէկրաններին»:

«Ես ուզում եմ հավատալ, որ ես հավատարիմ եմ: Ես իսկապես նվիրված եմ իմ շրջապատի մարդկանց՝ թե ընկերուհիներիս, թե ընկերներիս»:

«Ես սիրում եմ ուրախանալ եւ գժություններ անել: Այսպիսով՝ բոլոր նրանք, ովքեր օժտված են այս հատկանիշներով, ինձ համար արդեն լավն են»:

«Ինձ դուր է գալիս, որ հայտնիությունը չի փոխել իմ առօրյան: Ես տանն այնպիսին եմ, ինչպիսին, որ միշտ եմ եղել: Ինքս եմ աղբը թափում, մշակում եմ մեր այգին…»:

«Իրականում ես մոտոցիկլետի երկրպագու չեմ: Այո, դա շատ գրավիչ փոխադրամիջոց է, բայց միեւնույն ժամանակ՝ սարսափելի է»:

«Ես միշտ շատ ակտիվ եմ եղել, սպորտով եմ զբաղվել, ֆուտբոլ խաղացել: Ընկերներս կարծում են, որ ես  գերակտիվ եմ»:

«Չեմ ցանկանում, որ ինձ ճանաչեն միայն իմ մարմնի համար»:

«Հուսով եմ՝ ես ռոմանտիկ մարդ եմ: Ինքս չգիտեմ՝ որքանով է դա այդպես, բայց ես շատ եմ սիրում «Սոցիալական կայք» ֆիլմը, այնպես որ՝ կարծում եմ՝ ռոմանտիկ եմ»:

«Ես հավատում եմ, որ եթե ոչ մի նպատակ չունես, ոչ մի տեղ էլ չես կարող հասնել»:

Լուսանկարները՝ Starchanges.com , ThePLaCe.ru, Capitalfm.com



© NEWS.am STYLE