Անշլագ՝ «Սառցե պալատում» ու հայտնի գեյ ակումբում. Օլգա Բուզովան համերգներ է տվել Սանկտ Պետերբուրգում

19:05   10 փետրվարի, 2018

Օլգա Բուզովան, անկասկած, հիմա ամենապահանջված երգչուհին է Ռուսաստանում, իսկ եթե չեք հավատում, ահա ձեզ ապացույց՝ անշլագը Սանկտ Պետերբուրգում, որտեղ հեռուստահաղորդավարուհին, հիմա նաև՝ երգչուհին, միանգամից երկու համերգ է տվել։

Публикация от Ольга Бузова (@buzova86)

«Սառցե պալատից» հետո Բուզովան երգել է նաև քաղաքի հայտնի գեյ ակումբի հաճախորդների համար։ Ակումբում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար։ Երբ Օլգան նոր էր դուրս եկել բեմ, դահլիճը նրան դիմավորել է վայրենության աստիճանի բարձր բղավոցներով։ Բուզովան բառացիորեն պայթեցրել է գեյ-ակումբը։ 

Публикация от DMC Max Magnum (@dmcmagnum)

Աստղի երկրպագուները նրա ելույթից հետո համացանցում ակտիվ քննարկել են համերգը։

Սոցցանցերում հրապարակված արձագանքները վկայում են, որ համերգը փայլուն հաջողություն է ունեցել։

Ի դեպ, Օլյան այսօր համերգ է տալու «Օլիմպիական»-ում, եւ ավելորդ է նշել, որ համերգի տոմսերը սպառված են՝ sold out։

Публикация от Ольга Бузова (@buzova86)



© NEWS.am STYLE