ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   15 փետրվարի, 2018

ԽՈՅԵՐ

Եթե ձեր սիրելին ձեր ընտանիքի անդամը դեռ չի դարձել, ապա շատ հավանական է, որ շուտով դառնա:

ՑԼԵՐ

Ձեր երջանկությունը մոտակայքում թափառում է, պարզապես այն նկատել է պետք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք միանգամայն վստահ կլինեք, որ արժանի եք ավելի լավ մեկին, քան նրան, ով այժմ ձեր կողքին է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա մի փոքր միայնակ մնալ: Հարգեք նրա որոշումը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի եղեք չափազանց պահանջկոտ ձեր սիրելիի նկատմամբ: Միգուցե նա ձեզ շատ ժամանակ չի տրամադրում ոչ այն պատճառով, որ չի ցանկանում, այլ որովհետեւ իսկապես չունի:

ԿՈՒՅՍԵՐ

Ոչ մի զգացմունք չարժե, որպեսզի կործանեք ուրիշի երջանկությունը: Այնպես որ, եթե ձեր սիրելին արդեն իսկ ուրիշին է պատկանում, ապա լավ մտածեքնախքան նրան ուրիշից խլելը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կձանձրանա` զբաղվելով միեւնույն գործով, այդ իսկ պատճառով նա անընդհատ կշեղվի` ձեզ հետ շփվելու համար:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը, որ ձեր ընկերներից մեկը կդադարի ձեզ համար պարզապես ընկեր լինելուց: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին զարմանք կպատճառի ձեր պահվածքը` դրա անտրամաբանությունը եւ անբացատրելի լինելը: Սակայն չարժե շատ անհանգստանալ, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին: 

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ձեզ հետ կիսվել իր նվիրական մտքերով, որոնցով նա տարված կլինի: Ձեր խնդիրն է հետաքրքրությամբ լսել նրան եւ ինչ-որ արժեքավոր խորհուրդ տալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կորոշեք տոն կազմակերպել ձեր սիրելիի համար, սակայն առանց որեւէ առիթի: 

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիին շատ դժվար կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները, քանի որ նա դրանք անտրամաբանական եւ աննպատակ կհամարի:



© NEWS.am STYLE