Թաիլանդական ուտեստների համը՝ Երեւանում

19:02   11 փետրվարի, 2018

Գրեթե ամեն օր Երեւանն ինձ համար նորովի է բացահայտվում եւ այս օրը այդպիսիններից մեկն էր:

Հանկարծ երեկոյան սիրտս այնպիսի տեղ ուզեց, որտեղ կարելի է գինի խմել, սակայն ստամոքսս ոչ միայն գինի, այլեւ համեղ ուտել էր ուզում եւ ոչ թե պարզապես ուտել, այլ ինչ-որ թաիլանդական կամ ճապոնական մի բան... կամ գուցե հնդկակա՞ն, ինդոնեզակա՞ն: Հանգիստ, հավաքվիր: Դիմակայելն անիմաստ էր, դրա համար ես միանգամից սկսեցի որոնումները:

Դրա համար երկար ժամանակ չպահանջվեց, իմ խնդրանքին միանգամից 10 մարդ արձագանքեց եւ նրանք բոլորը հենց այս վայրի մասին էին ասում:

Ինչպես եւ խոստացել էի, ֆոտո ապացույցն եմ ներկայացնում.

Իսկ ուտելիքի նկար չի լինելու՞Լինելու է: Ուտելիքը շատ ֆոտոգենիկ է

 

Ուշադրություն. այս վայրում երկար մնալը կախվածություն է առաջացնում)))



© NEWS.am STYLE