Ֆրանսահայ Րաֆֆի Արտոյի հրաշալի կատարումը՝ ֆրանսիական «Ձայնը» նախագծում

09:37   11 փետրվարի, 2018

TF1 Առաջին ֆրանսիական հեռուստաալիքի եթերում մեկնարկել է «Ձայնը» նախագծի 7-րդ սեզոնը։ Երեկ կույր լսումների փուլում հանդես է եկել ֆրանսահայ երաժիշտ Րաֆֆի Արտոն, որը հրաշալի է ներկայացրել Թինը Թըրների եւ Creedence Clearwater Revival խմբի «Proud Mary» երգը։

Ժյուրիի 4 անդամներից 3-ը՝ Պասկալ Օբիսպոն, Ֆլորան Պանին եւ Միկան շրջվել են տաղանդավոր պատանու կատարման ժամանակ (երգչուհի Զազին չի շրջվել)։

Րաֆֆի Արտոն ընտրել է Պասկալ Աբիսպոյին։

 



© NEWS.am STYLE