Քայլի Ջեներին առաջին անգամ տեսել են ծննդաբերությունից հետո

10:09   12 փետրվարի, 2018

Տասը օր առաջ Քայլի Ջեները լույս աշխարհ է բերել աղջկա, որին անվանել են Սթորմի։

Պապարացիներին առայսօր ոչ մի կերպ չէր հաջողվում «բռնացնել» Քիմ Քարդաշյանի քրոջը, սակայն այս հանգստյան օրերին նրանց վերջապես հաջողվել է դա․ աղջկան տեսել են ընկերուհու՝ Ջորդան Վուդսի հետ Քայլիի ամենագնացից դուրս գալու պահին։

Աղջիկները գնում էին բիզնես հանդիպման՝ Կալաբասասում։

Իսկ մենք հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue Taiwan ամսագրի փետրվարյան համարի շապիկին ու էջերին։

37-ամյա հայուհին իր Instagram-ում ու Twitter-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնց հեղինակը մեգատաղանդավոր Դենիս Լեոպոլդն է, իսկ մեյքափը հեռուստաաստղի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչն է արել։

Հոդվածի նախաբանում ասվում է, որ Քիմը հարցազրույցում պարբերականին պատմում է այն մասին, թե ինչպես է կառուցել իր բյութի կայսրությունն ու ինչպես է կառավարում այն։



© NEWS.am STYLE