«Дом 2» հեռուստանախագծի աստղը նախկինում էսկորտ ծառայությունում է աշխատել

11:04   12 փետրվարի, 2018

«Дом 2» հեռուստանախագծի հերթական աստղը նախկինում էսկորտ ծառայությունում է աշխատել։ «Դնի»-ն գրում է, որ սկանդալային ռուսական հեռուստանախագծի մասնակիցներից մեկը՝ Մարգո Օվսյաննիկովան, թեստի է ենթարկվել ստի դետեկտորով, քանի որ անբարյացակամ մարդիկ պնդում էին, որ Մարգոն նախկինում էսկորտ ծառայություններ էր մատուցում։

Ստի դետեկտորով փորձը ցույց է տվել, որ աղջիկը, ինչպես հավաստիացնում են մասնագետները, այնուամենայնիվ աշխատել է այդ ոլորտում, ընդ որում՝ բավականին մեծ հաջողությամբ։ Պարզվել է, որ էսկորտից ստացած եկամուտներով նա կարողացել է իր համար բնակարան ու մեքենա ձեռք բերել։ Այդ բացահայտումից ցնցվել են գեղեցկուհու երկրպագուները, նրա բոյֆրենդն ու նույնիսկ հենց ինքը՝ Մարգոն։

Սակայն այդքանով սկանդալը չի ավարտվել։ Համացանցում հայտնվել են աղջկա ինտիմ բնույթի լուսանկարները։ Օգտատերերը վստահ են, որ այդ լուսանկարներն արվել են հենց այն ժամանակ, երբ նա աշխատում էր էսկորտում՝ նրա ծառայությունները գովազդելու նպատակով։

 

 

 

 



© NEWS.am STYLE