«Գիտեի, որ ինձ երբեք սիրունիկ աղջկա դեր չեն տա». Քրիստինա Ռիչին դարձավ 38 տարեկան

18:36   12 փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 12-ին, ծննդյան տարեդարձն է նշում ամերիկացի հայտնի դերասանուհի Քրիստինա Ռիչին: Հոլիվուդյան աստղը դարձավ 38 տարեկան: Ռիչիին ֆիլմասերները ճանաչում են «Ադամսների ընտանիքը», «Պենելոպա», «Կասպեր», «Քնած հովիտը», «Հրեշը» եւ այլ հայտնի ֆիլմերից:

Իր կարիերան Քրիստինան սկսել է գովազդներում նկարահանվելով, իսկ «Ադամսների ընտանեկան արժեքները» ֆիլմում նկարահանվելուց հետո արժանացել է «Դեռահասների կուռքը» տիտղոսին, որից հետո նրա առջեւ բացվել են Հոլիվուդի դռները:

Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին՝ 2013 թ-ից նա ամուսնացած է օպերատոր Ջեյմս Հիրդեգանի հետ: Նրանց որդին ծնվել է 2014 թ-ին:

NEWS.am STYLE-ը վերհիշել է Քրիստինա Ռիչիի մեջբերումներից մի քանիսը.

«Սարկազմը զվարճալի երեւույթ է, բայց հիմա ես նախընտրում եմ ավելի ազնիվ ձեւով արտահայտվել»:

«Ինձ համար երանելի կլինի մարմնավորել հոգեկան շեղումներ ունեցող մարդասպանի, քանի որ միշտ հետաքրքիր է էկրանավորել այնպիսի կերպարի, ինչպիսին դու երբեք չես լինի կյանքում»:

«Կարծում եմ՝ դժվար դերերն ինձ մոտ ավելի լավ են ստացվում»:

«Գիտեի, որ ինձ երբեք սիրունիկ աղջկա դեր չեն տա»:

«Ես պարզապես քայլում եմ հոսանքին համընթաց եւ սովորում ինձ հանդիպած մարդկանցից»:

«Իմ մարմնի լեզուն սովորաբար փոխվում է՝ կախված միջավայրից»:

«Ես միշտ շատ նպատակասլաց եմ եղել»:

«Շատ մարդիկ չգիտեն, թե ինչ են ուրիշներն իրենց մասին մտածում. իմ կարծիքով՝ ճիշտ չէ կառչել աներես մարդկանց կարծիքից, որոնց նույնիսկ չես ճանաչում»:

«Միշտ էլ իմացել եմ, որ մի փոքր ձանձրալի եմ: Ինձ երբեք չեն հետաքրքրել սովորական երեխաների նախասիրությունները»:

«Այո, ես երգում եմ, բայց չեմ կարծում՝ այնքան լավ, որպեսզի նկարահանվեմ մյուզիքլներում»:

Լուսանկարները՝ Denofgeek.com, Fashion Gone Rogue, Hawtcelebs.com



© NEWS.am STYLE