Հայտնի են դարձել Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի հարսանիքի մանրամասները

11:35   12 փետրվարի, 2018

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին, ինչպես հայտնի է, ամուսնանում են մայիսի 19-ին։ 36-ամյա ամերիկացի դերասանուհին արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստի դիզայներին, իսկ 33-ամյա արքայազն Հարին կազմել է հյուրերի ցուցակը (զույգը հանդիսությանը չի հրավիրել Հարիի հորեղբոր կնոջը՝ դքսուհի Սառա Ֆերգյուսոնին)։

Գալիք հանդիսության մասին պաշտոնապես նոր անրամասներ են հայտնում Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները։ Վինձորի ամրոցի սուրբ Գեւորգի եկեղեցում զույգը կհայտնվի ցերեկը, ժամը 12-ին։ Զույգի պսակադրությունը կկատարի Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին։

Ուղիղ մեկ ժամ անց արքայազն Հարին ու Մեգան Մարքլը գեղեցիկ հարսանեկան կառքով Վինձորի պալատից փոքրիկ պտույտ կկատարեն Castle Hill-ի ու High Street-ի կողքով ու նորից կվերադառնան Վինձոր։

«Զույգը որոշել է կառքով շատ դանդաղ շրջել փողոցներում, քանի որ Հարին ու Մեգանն ուզում են, որ հնարավորինս շատ մարդ կարողանա զգալ տոնի մթնոլորտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ Just Jared

 



© NEWS.am STYLE