«Սիրահարվել էի Միքայելին». Լուիզա Կարապետյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

13:05   12 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ այլն: 

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին դերասանուհի Լուիզա Կարապետյանն է: 

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Երբ հասկացա, որ եկել է ժամանակը երազանքներիցս ամենագլխավորը կյանքի կոչելու :)

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Կյանքիս նորությունները պատմում եմ կյանքիս հնություններին :)

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Երբ դպրոցական տարիքում ընթերցում էի Շիրվանզադեի «Քաոսը», սիրահարվել էի Միքայելին :)

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Թող դա լինի իմ ու նրա գաղտնիքը…

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Թող դա լինի նրա ու իմ գաղտնիքը :)

Առաջին հիասթափությունը...

Երբ դու ունես բոլոր գույներով մատիտներ եւ փորձում ես նկարել քո երազանքների մոլորակը, իսկ քեզ թվացյալ բարին, որում իրականում դեւն է ապրում, վերցնում է սեւ մատիտը եւ փչացնում ամբողջ կտավը: Ցավալի է, որ միշտ նկարդ փչացնողը լինում է հենց այն մարդը, որին առաջինն ես թույլ տալիս մտնել քո մոլորակ:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Առաջին դժվարությունն այն է, երբ գիտակցում ես, որ քո երեւակայան աշխարհը չի համապատասխանում իրականությանը եւ քո երեւակայությունից ազատվելու համար պետք անցնես բազում դժվարությունների միջով:

Նկարահանվելու առաջին առաջարկը:

Ուսանողական տարիներին էին, որոնք չէի կարող ընդունել:

Առաջին մեծ հաջողությունը:

Առաջին հաջողությունս հայ ծնվելն է, քրիստոնյա լինելս:

Ձեզ համար առաջնային է...

Սերը… 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լուիզա Կարապետյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE