Ռուս պորտապարուհուն ձերբակալել են չափից դուրս սեքսուալ կերպարի համար (ֆոտո)

04:19   13 փետրվարի, 2018

Ռուս պորտապարուհի Եկատերինա Անդրեեւային, որն առավել հայտնի է Գավարա բեմական անվամբ, Եգիպտոսում ձերբակալել են չափից դուրս սեքսուալ պարի համար: 31-ամյա պարուհուն մեղադրել են առանց ներքնազգեստի ելույթ ունենալու մեջ, ինչի պատճառով էլ ըստ ոստիկանւթյան՝  նա պրովոկացիայի է ենթարկել գիշերային ակումբում հավաքված երիտասարդներին:

Ոստիկանությունը ձերբակալել է Եկատերինային, երբ նրա մասնակցությամբ տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում:

«Մեր երկրի օրենքը թույլ չի տալիս պորտապարուհուն ելույթ ունենալ առանց ներքնազգեստի, իսկ Գավարան չէր կրում ներքնազգեստ, ինչն իհարկե  պրովոկացիոն է»:

Եկատերինայի ընկերներից մեկը նշել է, որ նրան վարձած ընկերությունն արդեն դիմել է իրավաբաններին այս խնդիրը լուծելու համար:

Ի դեպ, Անդրեեւան բավականին հաջողակ պորտապարուհի է Ռուսաստանում: Նա հատկապես հայտնի է Մսկվայում, որտեղ ամենաթանկ վարձատրվող պարուհիներից է համարվում:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE