Արմինկայի նոր լուսանկարն ու խոհերը՝ Մեծ Պահքի մասին

13:45   12 փետրվարի, 2018

Այսօրվանից մեկնարկել է Մեծ Պահքը եւ, ըստ երեւույթին, դրան հետեւելու է նաեւ Արմինկան: ԱՄՆ-ում բնակվող երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Հաճախ մարդիկ կարծում են, թե Պահքը սոսկ կենդանական սննդից հրաժարումն է: Սակայն, իրականում, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է և զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքի դառնալը
Բարի ընթացք բոլոր նրանց, ովքեր սկսում են Մեծ Պահքի ճանապարհորդությունը»:



© NEWS.am STYLE