«Շատերն ունեն սեքս, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ իմ յուրաքանչյուր քայլն իրադարձություն է դառնում». Վոլոչկովա

14:03   12 փետրվարի, 2018

Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հերթական անգամ  Instagram-ում դիմել է իր քննադատներին.

«Իմ հարգելի բաժանորդներ, դուք շատ թանկ եք ինձ համար, դուք ինձ ուժ եք տալիս, որ ապրեմ, ստեղծագործեմ, ուրախանամ ամեն օրով։ Այսօրը դրա ուղիղ ապացույցն է։ Բայց ձեզնից շատերն արդեն խելքները թռցրել են, ոմանց մոտ նախագարնանային սրացում է։ Այո, ի տարբերություն ձեզ նման չարացածների, ես կարողանում եմ ուրախանալ կյանքով ու դրա համար ինձ պետք չէ խմիչք կամ որեւէ այլ դոպինգ։ Բայց դուք արդեն զզվեցրել եք ինձ։ Ձեզ հետեւե՛ք, թանկագիններս։ Ու եթե դուք շարունակեք ստորություններ գրել, ուրեմն այդ դո՛ւք եք հիվանդ, բայց ձեր հիվանդությունը չի բուժվում, ու այն քայքայում է նախեւառաջ ձեզ, ձեր մարմինն ու հոգին։ Հատուցումն անհապաղ է լինելու։ Ով քար է նետում ուրիշի այգին, այդ քարը հետ է գալիս ու նրան դիպչում։ Եււս մեկ անգամ խնդրում եմ ձեզ՝ ապրեք ձեր սեփական ուրախություններով ու խնդիրներով։ Աղաչում եմ, չէ՞ որ ես ձեզ ոչնչով չեմ վնասում։ Այդ դեպքում ինչո՞ւ ես ձեզ այդպես հանգիստ չեմ տալիս։ Դա ինձ օրեցօր ավելի է զվարճացնում, բայց ես, այնուամենայնիվ, անհանգստանում եմ ձեզ համար։ Ավելի լավ է ընթերցեք Գրիբոեւդովի «Խելքից պատուհասը»:

Եվ որպես հետգրություն․ «Հավանաբար ձեզնից շատերի կյանքում կան սեքս, ուրախություն, գեղեցիկ մարմին․․․ Պարզապես դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Իսկ իմ կյանքի յուրաքանչյուր քայլը ձեզ համար մեծ իրադարձություն է դառնում։ Հանգստացեք, սիրելիներս։ Ու բավական է հետեւեք ինձ։ Ես բոլորիդ սիորւմ եմ, ուրախացնում ու զվարճացնում։ Իսկ ում չեմ ուրախացնում, շտապ հրաժարվեք իմ բաժանորդագրությունից։ Չեք կարողանա ․․․ Սիրում եմ ձեզ ու պարզապես ծիծաղում եմ։ Արտասվելու չափ»,- գրել է Նաստյան։



© NEWS.am STYLE