Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսն ու այլ աստղեր՝ Էլեն Դեջեներեսի ծննդյան տարեդարձին

19:06   12 փետրվարի, 2018

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսն իր 60-ամյակը տոնել էր դեռ հունվարի 26-ին, սակայն այն ժամանակ երեկույթ չէր կազմակերպել։ Բայց անցած հանգստյան օրերին նա որոշել է լրացնել այդ բացթողումն ու երեկույթի հրավիրել իր մտերիմ ընկերներին։


Հրավիրվածների շարքում էին նաև Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Ջեյ Լոն, Ջենիֆեր Էնիսթոնը, Քրիսի Թեյգենը՝ Ջոն Լեջենդի հետ միասին, Օլիվիա Մանն ու այլ աստղեր։

Իր միկրոբլոգերում Էլենը գրել էր․ «Դա նրա լավագույն ծննդյան տարեդարձն էր»։


Քրիսի Թեյգենը, որը պատրաստվում է երկրորդ անգամ մայր դառնալ, իր էջում հրապարակել էր լուսանկար՝ Քիմի ու Քանյեի հետ։

Իսկ հետո՝ միայն իր ու ամուսնու լուսանկարը ;))


«Մի հարցրեք, թե ինչ էի անում։ Ես չեմ հիշում»,- հայտնել է 48-ամյա Ջեյ Լոն իր միկրոբլոգում։


Օլիվիա Մանը ցուցադրել է զավեշտալի լուսանկար։


Քրիս Ֆիշերն ու Էմի Շումերը

Լուսանկարները՝ աստղերի Instagram-ից



© NEWS.am STYLE