Սրբուհի Սարգսյանի փայլուն ելույթը՝ ուկրաինական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

16:18   12 փետրվարի, 2018

Ուկրաինական «Ձայնը» նախագծի կույր լսումների փուլի հերթական թողարկման ժամանակ ելույթ է ունեցել Սրբուհի Սարգսյանը:

23-ամյա մեր հայրենակցուհին կատարել է My Kind of Love երգը՝ ստիպելով շրջվել ժյուրիի անդամներից երեքին, այդ թվում՝ Ջամալային, որը հայկական արմատներ ունի: Սակայն Սրբուհին որոշել է մրցել Պոտապի թիմում:

Ի դեպ, Սրբուհու ելույթից հետո Պոտապը փորձել է հայկական արմատներ փնտրել իր տոհմածառում :))



© NEWS.am STYLE