Ուկրաինական «Ձայնը». ժյուրին անտեսեց հանդիսատեսի բուռն արձագանքն ու չշրջվեց Լիանա Ավանեսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)

17:02   12 փետրվարի, 2018

Ուկրաինայում մեկնարկել է «Ձայնը» նախագծի կույր լսումների փուլը, եւ մենք արդեն ներկայացրել ենք Սրբուհի Սարգսյանի փայլուն ելույթը, որի ժամանակ ժյուրիի չորս անդամներից երկուսը շրջվեցին:

Երեկվա թողարկման ժամանակ եւս մեկ հայուհի է ելույթ ունեցել եւ ոչ պակաս հրաշալի: Սակայն 24-ամյա Լիանա Ավանեսյանի կատարումը, հավանաբար, չի հուզել ժյուրիի անդամներին, ինչը չես ասի հանդիսատեսի մասին:

Հայուհու ելույթի ժամանակ հանդիսատեսը ոտքի է կանգնել, սակայն դա չի ստիպել ժյուրիի անդամներից որեւէ մեկին պտտվել:



© NEWS.am STYLE