Թիմաթին խայտառակել է պատգամավորին, որը ծեծել է DJ Smash-ին (ֆոտո/վիդեո)

18:19   12 փետրվարի, 2018

DJ Smash-ին Պերմի գիշերային ակումբներից մեկում դաժանորեն ծեծել են: Համացանցում արդեն տեսանյութ եւ լուսանկարներ են հայտնվել միջադեպից:

Այն մասին, որ դիջեյը հոսպիտալացվել է ծնոտի կոտրվածքով, հայտնել է ռեփեր Թիմաթին: Նար խոսքով՝ Սմեշը ծեծվել է պատգամավոր Տելեպնեւի կողմից այն բանի համար, որ հրաժարվել է նրա հետ սելֆի անել: 

«Տելեպնեւ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը (Պերմի շրջանի պատգամավոր, ձեռնամարտի վարպետ) շաբաթ առավոտյան իր վախկոտ ընկերոջ հետ, լինելով ոչ սթափ վիճակում (ամենքիչը 15 մարդ կարող է վկայել այդ մասին) «Дом Культуры» գիշերային ակումբում կոտրել է DJ Smash-ի ծնոտն ու գլխուղեղային վնասվածքներ հասցրել նրան, ուշադրության, նրա համար, որ նա հրաժարվել է սելֆի անել: Լսիր, այ աքաղաղիկ, դու պրոֆեսիոնալ ես, չէ՞: Բայց տապալել ես մի տղայի, որը կռվել չգիտի, իսկ դիջեյի պայուսակից ավելի ծանր ոչինչ չի բռնել ձեռքում:  

Ինչո՞ւ եմ գրում այս ամենը: Ինձ իրավապաշտպանի տեղ չեմ դնում, այլ ուզում եմ, որ Պերմի հրաշալի բնակիչներն իմանան, թե ինչ փտած մարդիկ են ապրում իրենց քաղաքում, որպեսզի Պերմի քաղաքապետը կարդա սա եւ համապատասխան հանձնարարություններ տա համապատասխան մարմիններին: Ափսոսում եմ, որ այդ գիշեր ես չեմ եղել այնտեղ: Բայց ոչինչ, մոլորակը կլոր է, ամեն ինչ վերադառնում է, հաջորդ անգամ եւ դու, «պատգամավոր», կարող ես նման իրավիճակում հայտնվել»,- գրել է Թիմաթին:

«Կարծու՞մ ես, ջրից չո՞ր ես դուրս գալու... Մեկ ժամում բոլոր ԶԼՄ-ներում լինելու է տեսանկարահանող սարքի արձանագրածը», - հավելել է բարկացած ռեփերը:

Публикация от Black Star (@timatiofficial)



© NEWS.am STYLE