Թիմաթին հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է հարբած պատգամավորը գիշերային ակումբում ծեծում DJ Smash-ին

23:15   12 փետրվարի, 2018

Ինչպես հայտնի է, DJ Smash-ը դաժանաբար ծեծվել է Պերմի գիշերային ակումբներից մեկում։ Համացանցում հայտնվել է ծեծի տեսանյութը։ Այն մասին, որ DJ Smash-ը հոսպիտալացվել է ծնոտի կոտրվածքով, հաղորդել է Թիմաթին։ Նրա խոսքով, արտիստը ծանր վնասվածքներ էր ստացել պատգամավոր Ալեքսանդր Տելեպնեւից, երբ իբր հրաժարվել էր սելֆի անել նրա հետ։

DJ Smash-ը հայտնվել էր հիվանդանոցում, իսկ Թիմաթին նախ հայհոյել էր պատգամավորին, ապա եւ հրապարակել տեսադիտման համակարգի տեսանյութը։

«Տելեպնեւ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը (Պերմի շրջանի պատգամավոր, ձեռնամարտի վարպետ) շաբաթ առավոտյան իր վախկոտ ընկերոջ հետ, լինելով ոչ սթափ վիճակում (ամենքիչը 15 մարդ կարող է վկայել այդ մասին) «Дом Культуры» գիշերային ակումբում կոտրել է DJ Smash-ի ծնոտն ու գլխուղեղային վնասվածքներ հասցրել նրան, ուշադրության, նրա համար, որ նա հրաժարվել է սելֆի անել: Լսիր, այ աքաղաղիկ, դու պրոֆեսիոնալ ես, չէ՞: Բայց տապալել ես մի տղայի, որը կռվել չգիտի, իսկ դիջեյի պայուսակից ավելի ծանր ոչինչ չի բռնել ձեռքում:  

Ինչո՞ւ եմ գրում այս ամենը: Ինձ իրավապաշտպանի տեղ չեմ դնում, այլ ուզում եմ, որ Պերմի հրաշալի բնակիչներն իմանան, թե ինչ փտած մարդիկ են ապրում իրենց քաղաքում, որպեսզի Պերմի քաղաքապետը կարդա սա եւ համապատասխան հանձնարարություններ տա համապատասխան մարմիններին: Ափսոսում եմ, որ այդ գիշեր ես չեմ եղել այնտեղ: Բայց ոչինչ, մոլորակը կլոր է, ամեն ինչ վերադառնում է, հաջորդ անգամ եւ դու, «պատգամավոր», կարող ես նման իրավիճակում հայտնվել»,- գրել է Թիմաթին:

«Կարծու՞մ ես, ջրից չո՞ր ես դուրս գալու... Մեկ ժամում բոլոր ԶԼՄ-ներում լինելու է տեսանկարահանող սարքի արձանագրածը», - հավելել է բարկացած ռեփերը:

«Սա տեսանյութ է միայն մեկ տեսախցիկից։ «Նախկին պատգամավոր», վստահ եմ, զգացիր, որ քո անձեռնմխելիությունը ոչինչ չարժե քրեական պատասխանատվության դեմ։ Բոլոր ծանրացուցիչ հանգամանքները հաշվի առնելով՝ նա պետք է 3-5 տարի նստի, օդափոխվի, կյանքի մասին մտածի»,- գրել է ռեփերը։

A post shared by Black Star (@timatiofficial) on



© NEWS.am STYLE