Chanel, Louis Vuitton եւ Adidas՝ ռուսերեն տարբերանշանով․ Քայլի Ջեները զբոսանքի է դուրս եկել

12:35   13 փետրվարի, 2018

Անցած շաբաթ Քայլի Ջեները լույս աշխարհ է բերել աղջկա, որին անվանել է Սթորմի։ Պապարացիները ոչ մի կերպ չէին կարողանում «բռնացնել» Քիմ Քարդաշյանի քրոջը, սակայն այս հանգստյան օրերին նրանց դա հաջողվել է․ աղջկան տեսել են ընկերուհու հետ Քայլիի ամենագնացից դուրս գալու պահին։

Իսկ հիմա Քայլին ինքն է ակտիվացել Instagram-ում՝ ծննդաբերությունից հետո առաջին անգամ հրապարակելով երկու լուսանկար, որտեղ նստած է իր մեքենայի ղեկի մոտ։

Աղջիկը որեւէ կերպ չի մեկնաբանել այդ լուսանկարները, իսկ, ահա, անհագուրդ պապարացիները կարողացել են «բռնացնել» Քայլիին նաեւ նրա հրապարակումից անմիջապես հետո, երբ նա իր մեքենայից էր դուրս գալիս նույն հագուստով, ինչ իր հրապարակած լուսանկարներում է։


Քայլին դարձյալ իր ընկերուհու՝ Ջորդան Վուդսի հետ էր։

Ու եթե անցած անգամ աղջիկները բիզնես հանդիպման էին գնում, ապա այս անգամ Քայլին ու Ջորդանը պարզապես դուրս էին եկել զբոսնելու։

Քայլին Chanel կոշիկով էր, Louis Vuitton պայուսակով ու Adidas մարզահագուստով, որի մեջքին, ի դեպ,  ապրանքանիշի տարբերանշանը ռուսերեն է գրված։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instagram, Splash



© NEWS.am STYLE