Ի՞նչ է արել իր սիրելիի համար Արմինկան (ֆոտո)

10:41   13 փետրվարի, 2018

Արմինկան նոր ֆոտոշարք է ներկայացրել, որն արվել է Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ: Իր Instagram-ում երգչուհին մի քանի լուսանկար է հրապարակել, որոնց կից գրել է.

«Իսկ դու՞ ինչ կանեիր սիրելիիդ համար: Ես թխվածքաբլիթ եմ թխել իմ Ալեքսի համար»:

Ի դեպ, մեկնարկել է Մեծ Պահքը եւ, ըստ երեւույթին, դրան հետեւելու է նաեւ Արմինկան: ԱՄՆ-ում բնակվող երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Հաճախ մարդիկ կարծում են, թե Պահքը սոսկ կենդանական սննդից հրաժարումն է: Սակայն, իրականում, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է և զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքի դառնալը
Բարի ընթացք բոլոր նրանց, ովքեր սկսում են Մեծ Պահքի ճանապարհորդությունը»:

Ֆոտոշարքը՝ Goga Photo-ի



© NEWS.am STYLE