Vogue-ի խմբագիր Էդվարդ Բարսամյանը՝ Վիկտորիա Բեքհեմի հետ (ֆոտո)

11:48   13 փետրվարի, 2018

Ամերիկյան Vogue-ի STYLE բաժնի հայ խմբագիր Էդվարդ Բարսամյանը լուսանկար է հրապարակել Վիկտորիա Բեքհեմի հետ:

Instagram-ի իր էջում Էդվարդը շնորհավորել է երգչուհուն՝ Victoria Beckham ապրանքանիշի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ.

«Այս հիասքանչ տասը տարիներն ընդամենը սկիզբն են»,- աստղի հետ լուսանկարին կից գրել է Բարսամյանը:

Հիշեցնենք, որ Էդվարդ Բարսամյանն ավելի վաղ հոդված էր գրել Քիմ Քարդաշյաի մասին. 

Vogue-ն անդրադարձել էր ՔԻմ Քարդաշյանի նոր շոուին: Էդվարդը նշել էր․ «Թույլ տվեք Քիմ Քարդաշյանին ստեղծել լավագույն գլամուրային ռեալիթի շոուն»։

Պարբերականի գնահատականով՝ Քիմի շոուն դեռ մինչեւ ցուցադրումը մեծ վարկանիշ կունենա, քանի որ այն ամենը, ինչին դիպչում է Քիմ Քարդաշյանի ձեռքը, հետագայում ոսկու է վերածվում։



© NEWS.am STYLE