Ալեքսիս Օհանյանը՝ դստեր հետ Սերենա Ուիլյամսի խաղը դիտելիս

13:33   13 փետրվարի, 2018

Ալեքսիս Օհանյանն ուրախացրել է իր Instagram բաժանորդներին դստեր՝ Օլիմպիայի հետ լուսանկարով։

Reddit կայքի հիմնադիրն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես են Ալեքսիսն ու Օլիմպիան դիտում Սերենա Ուիլյամսի խաղը թենիսի խաղադաշտում։

«Հայրական պարտականություններ. մինչ մայրիկը փող է վաստակում հանգստյան օրերին»,- մակագրել է լուսանկարը Ալեքսիսը։

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսն իր առաջին պաշտոնական հանդիպումն է խաղացել դստեր ծնվելուց հինգ ամիս անց։ Նա քրոջ՝ Վինուսի հետ խաղացել է Ֆեդերացիայի գավաթում Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում։

Քույրերը պարտվել են Լեսլի Կերկխովեի ու Դեմի Շոուրսի դեմ խաղը, սակայն հավաքականների պայքարում հաշիվը դարձել է 3։1՝ ի օգուտ ամերիկուհիների, որոնք ապահովել են իրենց ելքը Համաշխարհային խմբի կիսաեզրափակիչ։



© NEWS.am STYLE