«Գիտեմ, որ աշխարհի ամենահմայիչ տղամարդը չեմ, բայց հաստատ երկրորդ տեղում եմ». Ռոբի Ուիլյամսը նշում է 44-ամյակը

16:04   13 փետրվարի, 2018

Բրիտանացի հայտնի երգիչ, Take That խմբի նախկին անդամ Ռոբի Ուիլյամսն այսօր՝ փետրվարի 13-ին, նշում է ծննդյան 44-ամյակը:

Ուիլյամսը Բրիտանիայի ամենահապահանջված եւ ճանաչված երգիչներից մեկն է: Չնայած ԱՄՆ-ում երգչի ձայնասկավառկներն այնքան էլ ակտիվ չեն վաճառվում` ամբողջ աշխարհում դրանց վաճառքը կազմում է ավելի քան 59 միլիոն օրինակ:

Երաժիշտը հիմնականում ստեղծագործում է փոփ, փոփ-ռոք եւ սոֆթ-ռոք ժանրերում: Յուրահատուկ ճաշակի եւ տեմբրի շնորհիվ` հայտնի երգիչ Էլթոն Ջոնը Ուիլյամսին անվանել է «21-րդ դարի Ֆրենկ Սինատրա»:

Ռոբի Ուիլյամսի ամենահետաքրքիր մտքերը ներկայացնում ենք ստորեւ.

«Ես շատ օբյեկտիվ եմ: Գիտեմ, որ աշխարհի ամենահմայիչ տղամարդը չեմ, բայց հաստատ երկրորդ տեղում եմ»:

«Իմաստ չկա զղջումի մեջ: Եթե չես կարողանում մի բան անել ժամանակին, ապա գոնե հանցանք մի գործիր: Կյանքն այնքան կարճ է, որպեսզի անընդհատ անհանգստանանք»:

«Ես ի ծնե արտիստ եմ: Երբ բացում եմ սառնարանի դուռը եւ լույսը վառվում է, արդեն սկսում եմ երգել»:

«Իմ կյանքում երբեք ձեռք չեմ բարձրացրել ինչ-որ մեկի վրա»:

«Ես մեծացել եմ իռլանդական մեծ ընտանիքում, որտեղ բոլորը սիրում էին երգել, դրա համար էլ ինձ միշտ դուր է եկել ելույթ ունենալը»:

«Մարդիկ փոխվում են: Ես, օրինակ, չէի ցանկանայի, որ իմ վաղ շրջանի հարցազրույցներն ընթերցելիս մարդիկ ինձ նույնացնեին այն 20-21 տարեկան պատանու հետ, որն այդ շրջանում այլ կերպ էր մտածում»:

«Չեմ կարծում, թե առաջնայինը լավ երգելն է: Նրանք, ովքեր լավ են երգում, սովորաբար փոփ երգիչների բեք վոկալիստներ են դառնում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկատարես տվյալ երգը: Ես ինձ լավ երգիչ չեմ համարում»:

«Ես հաճույք եմ ստանում իմ կյանքից: Հաճույք եմ ստանում նրանից, որ զբաղվում եմ իմ սիրած գործով եւ դա մարդկանց դուր է գալիս»:

«Ես ամեն պարագայում փորձում եմ հանգիստ մնալ, որովհետեւ առաջին հերթին ցանկանում եմ լավ օրինակ լինել երեխաներիս համար»:

«Իմ ներսում մի գեր մարդ կա, որը փորձում է դուրս գալ այնտեղից»:

Լուսանկարը՝ Last.fm



© NEWS.am STYLE