Օրլանդո Բլումն ու Քեթի Փերին կրկին միասին են

14:37   13 փետրվարի, 2018

Այ քեզ բան, այս ի՞նչ է կատարվում շոու բիզնեսում ;))) Այնուամենայնիվ, կյանքն ապացուցում է, որ նախկին ընկերուհիները երբեմն այնքան էլ նախկին չեն լինում ;))

Այս զույգը բաժանվել էր մեկ տարի առաջ. խոսքը 41-ամյա Օրլանդո Բլումի եւ հայտնի երգչուհի Քեթի Փերիի մասին է։
Իսկ հիմա նրանց մոտ կանգնած աղբյուրը բրիտանական The Sun պարբերականին հայտնել է, որ զույգը որոշել է վերսկսել հարաբերությունները, ընդ որում՝ հենց 33-ամյա երգչուհու, այլ ոչ թե դերասանի նախաձեռնությամբ։

«Զույգի հարաբերությունները նոր մակարդակ են բարձրացել։ Նա փորձել է մոռանալ Օրլանդոյին, բայց չի կարողացել։ Քեթին շատ է մտածում նրա մասին եւ ուզում է, որ այս անգամ իրենց հարաբերությունները հաջողվեն։ Նրանք նորից միասին են։ Քեթին վճռական է տրամադրված։ Նա շատ է ուզում մոտ ապագայում ընտանիք ու երեխաներ ունենալ»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։

Զույգի վերամիավորման մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ Քեթին ու Օրլանդոն սկսել են ակտիվ մեկնաբանել միմյանց լուսանկարները սոցցանցերում։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE