Հասմիկ Կարապետյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

14:50   13 փետրվարի, 2018

Հասմիկ Կարապետյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել: Instagram-ում երգչուհին իր եւ աղջկա՝ Տաթեւի զբոսանքից մի կադր է հրապարակել եւ գրել.

«Մայրություն»:

Հիշեցնենք, որ Հասմիկ Կարապետյանն իր ընտանիքի հետ Կանադայում է:  NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում երգչուհին խոսել էր տեղափոխման պատճառների եւ Հայաստանը կարոտելու մասին.

«Երբ տարիներ առաջ ինձ հարցրեցին, թե ինչ է ինձ համար հայրենիքը, ինչ եմ զգում Հայաստան ասելիս, ասացի, որ չեմ կարող սպառիչ պատասխան տալ, քանի որ ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ եմ զգում։ Իհարկե, համերգային ծրագրերով կարճ ժամանակով բացակայել եմ երկրից, բայց ոչինչ չեմ զգացել։ Ինչքան մեծանում ես ու ինչքան երկար ես բացակայում հայրենիքից, միայն այդ ժամանակ ես հասկանում, որ հայրենիքը մոր նման մի անփոխարինելի հասկացողություն է։ Ես արդեն 40 տարեկանում լիարժեք զգացի եւ հասկացա, թե ինչ կարեւոր բան է յուրաքանչյուր մարդու համար իր հայրենիքը։ Երբ կանգնում ես հայրենի հողին, միանշանակ զգացումներդ փոխվում են»,- ասել է երգչուհին։



© NEWS.am STYLE