Հղի Քլոե Քարդաշյանին տեսել են Մալիբուում՝ լանչի ժամանակ

16:29   13 փետրվարի, 2018

Աշխարհիկ մամուլի ամբողջ ուշադրությունը հիմա աստիճանաբար Քայլի Ջեներից ու Քիմ Քարդաշյանից տեղափոխվում է նրանց քրոջ՝ Քլոեի վրա։ Քայլին, ինչպես գիտեք, տասը օր առաջ լույս աշխարհ է բերել աղջկա, Քիմը դրանից էլ առաջ էր երրորդ անգամ մայր դարձել. փոխնակ մայրը լույս աշխարհ էր բերել աղջկա, որին կոչել են Չիկագո։ Հիմա լրագրողների ուշադրությունը տեղափոխվել է Քլոեի վրա, որը, ինչպես հայտնի է, հղի է իր բոյֆրենդ Թրիստան Թոմփսոնից (երեխայի սեռը դեռ չեն հայտնում)։


Պապարացիները Քլոեին նկատել են այն ժամանակ, երբ 33-ամյա հեռուստաաստղը գնում էր նախաճաշելու Մալիբուում։


Նրան ընկերակցում էին մայրը՝ Քրիս Ջեներ, ու ավագ քրոջ՝ Քորթնիի նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքը։

Nobu ռեստորանում (սեփականատերը՝ Ռոբերտ դե Նիրո) Քլոեն հայտնվել էր սեւ անսամբլով։

Հիշեցնենք, որ իր հղիությունը Քլոեն հաստատել է միայն դեկտեմբերի վերջին։ 

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online, Backgrid



© NEWS.am STYLE