Երեւանում տոնեցին Տեառնընդառաջը (ֆոտո/վիդեո)

18:25   13 փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 13-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, որը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Տեառնընդառաջը կամ 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին եկեղեցին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին, սակայն Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ:

NEWS.am STYLE-ը ներկա է գտնվել Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին Եկեղեցու արարողությանն ու ներկայացնում է տոնակատարության մանրամասները:

 



© NEWS.am STYLE