«Ինչու ուժեղ լինել, երբ ուժդ թույլ լինելու մեջ է». Շուշան Երիցյան

15:48   13 փետրվարի, 2018

Շուշան Երիցյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում կեցվածք է ընդունել Մուհամեդ Ալիի մոմե արձանի կողքին:

Լուսանկարին կից Շուշանը գրել է.

«Ինչու ուժեղ լինել, երբ ուժդ թույլ լինելու մեջ է... Իսկ Մուհամեդ Ալիի հետ հաստատ կարող ես էդ ճոխությունը թույլ տալ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Շուշանը դարձել է 25 տարեկան:

Հոբելյանական տարեդարձը դերասանուհին տոնել է խորհրդավոր միջավայրում: Նա խուսափել է համացանցում հրապարակել ծննդյան փակ խնջույքի հյուրերի հետ:

Հայտնի մարդկանցից միայն Տաթեւ Սարգսյանն է ներկա եղել հավաքույթին:



© NEWS.am STYLE