Սիրուշոն, Հասմիկ Կարապետյանն ու այլ հայտնիներ, որոնք «թաքցնում են» իրենց երեխաներին

11:25   14 փետրվարի, 2018

Հայտնի մարդիկ սովորաբար խուսափում են իրենց երեխաներին ներկայացնել հանրությանը: Այս միտումը գալիս է արեւմտյան շոու բիզնեսից, որի ներկայացուցիչներին ամենուր հետեւում են պապարացիները:

Սակայն հայկական շոու բիզնեսում եւս նմանատիպ միտում է նկատվում: Սիրուշոն, Հասմիկ Կարապետյանն ու այլ աստղեր խուսափում են հրապարակել իրենց երեխաների լուսանկարները, իսկ եթե անգամ հրապարակում են, ապա այնպես, որ երեխաների դեմքերը չերեւան:

Եվ այսպես, հայ հայտնիներից ովքե՞ր են «թաքցնում են» իրենց երեխաներին.

Վաչե Թովմասյան եւ Գայկա Մանուկյան

Զույգը մեկ դուստր ունի, որի դեմքը չի ցուցադրում սոցցանցերում:

Արամե եւ Աննա Թովմասյան

Արամեի կինն իրենց դստերը՝ Աննա Մարիային, ցույց է տալիս միայն մանկասայլակում:

Գարիկ Պապոյան

2017-ին ծնվեց Գարիկի երկրորդ դուստրը, սակայն եթե ավագ աղջկա որոշ լուսանկարներ նա հրապարակում էր, ապա կրտսեր դստեր մասին որեւէ գրառում նա դեռ չի արել:

Հասմիկ Կարապետյան

Երգչուհին չի շտապում հանրությանը ներկայացնել իր առաջնեկին՝ Տաթեւին:

Սիրուշո

Եվ, իհարկե, Սիրուշոն, որն իր երկու որդիների լուսանկարները թեեւ հրապարակում է, սակայն այնպես, որ նրանց դեմքը կադրում չերեւա:



© NEWS.am STYLE