Թոնի Բրեքսթոնն իր առաջին ալբոմն է թողարկելու իննամյա դադարից հետո

17:34   13 փետրվարի, 2018

Թոնի Բրեքսթոնը թողարկելու է իր առաջին սոլո ալբոմը ինը տարվա դադարից հետո, հայտնում է Entertainment Weekly պարբերականը։

Ամերիկացի երգչուհին որոշել է այդ ձեւով նշել իր դեբյուտային ձայնասկավառակի թողարկման 25-րդ տարեդարձը։
Sex And Cigarettes երգը կատարողի իններորդ ալբոմը թողարկվելու է մարտի 23-ին։ Ալբոմում, մասնավորապես, ներառվել են Քոուլբի Քելեյի հետ Deadwood զուգերգը, որն ավելի վաղ էր թողարկվել, ու նոր՝ Long As I Live սինգլը։

Այս գարնանը Բրեքսթոնը շրջագայության է մեկնելու Հյուսիսային Ամերիկայում, չնայած առողջական խնդիրներին (երգչուհու մոտ գայլախտ է ախտորոշվել)։

Բրեքսթոնի երաժշտական կարիերան մեկնարկել էր The Braxtons կոլեկտիվի կազմում, որի անդամներից էին նաեւ նրա քույրեր Թրեյսին, Թեյմարը, Թրինան ու Թովանդան, իսկ 1993-ից նա սկսել է սոլո ալբոմներ թողարկել։
Այս տարիների ընթացքում նրա դիսկոգրաֆիայում կուտակվել են ութ լոնգփյել ալբոմներ, սակայն դրանցից յոթն են սոլո ալբոմ:

Այսօրվա դրությամբ վերջին՝ Love, Marriage & Divorce ալբոմը, որը 2014-ին էր թողարկվել, ձայնագրվել է Բեյբիֆեյսի հետ համատեղ։ Նախորդ՝ Pulse ալբոմը 2010-ին էր թողարկվել։ Ստացվում է, որ Թոնի Բրեքթոնի երկրպագուները արդեն ինը տարի սպասում են նրա հաջորդ սոլո ալբոմին։



© NEWS.am STYLE