DJ Smash-ին ծեծած պատգամավորին ազատազրկում է սպառնում

22:06   13 փետրվարի, 2018

Ինչպես հայտնի է, DJ Smash-ը դաժանաբար ծեծվել է Պերմի գիշերային ակումբներից մեկում։ Համացանցում հայտնվել է ծեծի տեսանյութը։ Այն մասին, որ DJ Smash-ը հոսպիտալացվել է ծնոտի կոտրվածքով, հաղորդել է Թիմաթին։ Նրա խոսքով, արտիստը ծանր վնասվածքներ էր ստացել պատգամավոր Ալեքսանդր Տելեպնեւից, երբ իբր հրաժարվել էր սելֆի անել նրա հետ։

DJ Smash-ը հայտնվել էր հիվանդանոցում, իսկ Թիմաթին նախ հայհոյել էր պատգամավորին, ապա եւ հրապարակել տեսադիտման համակարգի տեսանյութը։

DJ Smash-ին ծեծած պատգամավորին ազատազրկում է սպառնում։ Այսօր հայտնի է դարձել, որ պատգամավորի դեմ հայտարարություն են ներկայացրել ոստիկանություն։ ՆԳՆ Պերմի վարչության փոխանցմամբ, մի քաղաքացուց հաղորդում է ստացվել ծանր մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ, փաստի առթիվ քննություն է ընթանում։ Տվյալ հոդվածով առավելագույն պատիճը մինչեւ ութ տարվա ազատազրկումն է։

Նշենք, որ ոստիկանություն դիմել է դիջեյի ներկայացուցիչը։ Կատարվածը վրդովել է տուժածի գործընկերներին։

Dj Smash-ին աջակցություն են հայտնել Տիմատին, Նաստասյա Սամբուրսկայան, Նատալյա Ռուդովան, Գոշա Կուցենկոն, SEREBRO-ի երգչուհի Օլգա Սերյաբկինան, Օլեգ Մայամին, Գավր Գորդեեւը, Օլգա Սոլնցեն եւ այլք։

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE