Քիմ Քարդաշյանը սադրիչ լուսանկար է հրապարակել

23:08   13 փետրվարի, 2018

Օրվա տրամաբանական ավարտը, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանում ստորացրել են կանանց, կդառնա այս լուսանկարը աշխարհի ամենահայտնի հայուհու կողմից։ Քիմ Քարդաշյանը հրապարակել է սադրիչ լուսանկար։ 37-ամյա հայուհին իր Instagram-ում ցուցադրել է իրեն ներքնազգեստով։  

«Մոռացել էի հրապարակել անցած գիշեր»,- մակագրել է լուսանկարը հեռուստաաստղը։

Իսկ մենք հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue Taiwan ամսագրի փետրվարյան համարի շապիկին ու էջերին։

37-ամյա հայուհին հրապարակել է մի քանի լուսանկար, որոնց հեղինակը մեգատաղանդավոր Դենիս Լեոպոլդն է, իսկ մեյքափը հեռուստաաստղի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչն է արել։ 



© NEWS.am STYLE