«Дом 2» հեռուստանախագծի մասնակիցները կռվել են սիրեկանի պատճառով

10:15   14 փետրվարի, 2018

Այ հիմա հասկանալի է դառնում, թե ումից են օրինակ վերցնում Երեւանի քաղաքապետարանում։

«Дом 2» հեռուստանախագծի մասնակիցներ Իվանա Դիլովան ու Կատյա Զինովեւան ճանկռել են միմյանց դեմքերը, պոկել մազերը։ dom2life.ru պարբերականը գրում է, որ Կատյա Զինովեւան՝ Կրասնոյարսկից, հեռուստանախագծին միացել է 87 օր առաջ։ Իսկ բուլղարուհի Իվանա Դիլովան՝ ընդամենը 15 օր առաջ։

Բայց երկու վավաշոտ գեղեցկուհիներն արդեն հասցրել են գժտվել սիրեկանի պատճառով։ Նրանք չեն կարողացել իրար մեջ կիսել գեղեցկադեմ Սաշա Գոբոզովին՝ յուրաքանչյուրը նրան իր տղամարդն է համարում։ Արդյունքում եղունգները հարդարած գեղեցկուհիները սկսել են ճանկռել միմյանց դեմքերը, բղավել ու իրար մազեր պոկել։ Առհասարակ, Իվանա Դիլովան ու Կատյա Զինովեւայի հարաբերություններն արդեն մի քանի օր լարված են, բայց այս անգամ հեռուստանախագծի մասնակիցները բառերից անցել են վճռորոշ գործողությունների։ Չէ՞ որ, չնայած լկտի, բայց հիասքանչ բուլղարուհին նենգաբար «փախցրել է» Սաշա Գոբոզովին։ Սիրառատ տղամարդը վայրկենապես մոռացել է Կատյային ու կենտրոնացել Իվանայի վրա։ Բայց նրա նախկին սիրեցյալը չի կարողացել ներել իր գեղեցկադեմ բոյֆրենդի դավաճանությունը, դրա համար էլ որոշել է վրեժխնդիր լինել իր մրցակցուհուց։



© NEWS.am STYLE