Երեւույթներ, որոնք կհմայեն ցանկացած տղամարդու

15:06   14 փետրվարի, 2018

Նրան գրավեք ձեր մեղմությամբ

Երբ կինը տղամարդու կողքին է, նա արդեն ուժեղ պրոֆեսիոնալի կամ երեք երեխայի տնտեսուհի-մայրիկի դեր չպիտի խաղա: Նա գետով լողացող տերեւի նման է: Ավելի դանդաղ շարժվեք, մի շտապեք, մոռացեք  այն մտքերը, թե ինչպես է պետք տղամարդ որսալ, ուղղակի լողացեք տղամարդու հետ ձեր շփման հոսանքով: Խորը ներշնչումներ արեք, ավելի հարմարավետ տեղավորվեք եւ սրտում հանգստություն եւ ջերմություն զգացեք եւ ուղղակի վայելեք այն պահը, որն առաջանում է ձեր ռոմանտիկ կապից: 

Իսկական գայթակղիչ կինը կարողանում է ուղղակի լինել: Նա գիտի, թե իրեն ինչպես կանացի եւ թույլ զգա տղամարդու կողքին եւ կարող է իրեն թույլ տալ թույլ լինել, դա նրան չի վախեցնում: Նա չի փորձում ինչ-որ բան անել եւ ամեն ինչ իր ձեռքն առնել: 

Նա տղամարդուն թույլ է տալիս իրենց հարաբերություններում գնալ սեփական տեմպով` նրան թույլ է տալիս իրեն սնուցել իր ուշադրությամբ եւ քնքշանքով: Նա աստվածուհի է, որն աներեր, հանգիստ, չափավոր էներգիայի է տիրապետում, որը հանգստության, սիրո, զգայականության, քնքշանքի եւ մեղմ քաղցրավետ միավորման մթնոլորտ է ստեղծում:  

Նրան լսեք ավելի, քան ուղղակի ականջներով

Իսկական գայթակղիչ կինը կարող է հաշված րոպեների ընթացքում որոշել տղամարդու խոցելի տեղը: Նա գիտե, թե ինչպես նրան ստիպի նյարդայնանալ եւ ինչպես հանգստացնի: Նա կարող է նրան ստիպել որպես պատիվ ընկալել իր ներկայությունը` այնպես, որ նա կնյարդայնանա, բայց միաժամանակ իրեն հուզականորեն անվտանգ կզգա, այնպես, որ կկարողանա ամբողջությամբ բացվել նրա առաջ: 

Ամենալավ միջոցը տղամարդուն ստիպելու, որ նյարդայնանա, բայց միաժամանակ բացվի ձեր առաջ, նրան անհրաժեշտ պահերին լսելն է: Երբ նրա հետ եք, ջանացեք իրոք լսել, թե ինչ է ասում: Մի ընդհատեք, մի նայեք հեռախոսին, մի շեղվեք սեփական մտքերով, մի ասեք, թե լսում եք նրան, երբ միաժամանակ եւս մի քանի բան եք անում: 

Այնքան բան կարող է մեզ շեղել մարդու հետ իսկական կապից: Գայթակղիչ կինը կանացի էներգիան օգտագործում է այստեղ եւ հիմա լինելու համար: Դուք պիտի մաքրեք միտքը եւ բաց անեք սիրտը: Թողնեք այն ամենը, ինչ անում էիք եւ ուշադիր լսեք` ականջներով, սրտով, ուղեղով, մարմնով: 

Նրան գայթակղեք հպումներով

Եթե դուք նրբորեն դիպչում եք տղամարդուն, երբ զգում եք նրա հետ ձեր կապը, դա նրան ցույց կտա, որ նրա զգացմունքները կարեւոր են ձեզ համար, որ իր մտադրությունները հաճելի են ձեր սրտին: Բայց չափազանց հաճախ մի դիպեք նրան եւ հպումը մի օգտագործեք նրա հետ կապ առաջացնելու համար: Ուղղակի դիպեք նրան առանցքային պահերին, եւ թող դա ցույց տա, որ դուք բաց եք հետագայի համար, որ դուք նույն ալիքի վրա եք` ֆիզիկապես, հոգեպես, հուզականորեն:  

Աղբյուրը` soulpost.ru



© NEWS.am STYLE