«Քիմ Քարդաշյանի ու նրա մերկ կրծքի ժամանակն անցել է, նա ոչ մի ընդհանրություն չունի ֆեմինիզմի հետ». բրիտանացի հեռուստահաղորդավար

11:05   14 փետրվարի, 2018

Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը, որն արդեն մի քանի տարի «պատերազմում է» Քիմ Քարդաշյանի հետ, Closer պարբերականին տված հարցազրույցում նորից «հարձակվել է» հեռուստաաստղի վրա, բայց այս անգամ հարվածի տակ է հայտնվել ոչ միայն նա, այլեւ մոդել Էմիլի Ռատաժկովսկին։

Հիշեցնենք, որ Փիրսը մշտապես քննադատում է Քիմին մերկ լուսանկարների համար՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ նրա լուսանկարները ոչ մի ընդհանրություն չունեն ֆեմինիզմի ու կանանց իրավունքների պաշտպանության հետ։

Քիմը վերջերս թողարկել է իր նոր օծանելիքն ու մի քանի նմուշ նվիրել ոչ միայն իր ընկերներին, այլեւ հակառակորդներին, այդ թվում Փիրսին։ The Good Morning Britain շոուի 52-ամյա հաղորդավարի պատասխանը չի ուշացել։

«Եթե ես Քիմին հիմա հանդիպեի, ես նրան կասեի, որ նա երեք երեխաների մայր է ու ժամանակն է վերջ տալ մերկ լուսանկարներին։ Նրան մշտական ուշադրություն է պետք, դա արդեն սկսում է վրդովեցնել։ Քիմն ու Էմիլին մշտապես նշում են, որ իրենց լուսանկարները կապ ունեն ֆեմինիզմի հետ, դա կատարյալ հիմարություն է։ Ֆեմինիզմն առնչություն ունի իրավահավասարության հետ, այլ ոչ թե մերկ կրծքի ցուցադրության։ Այնպիսի կանայք, ինչպիսին էր Էմելին Պանկհերսթը (բրիտանացի հասարակական ու քաղաքական գործիչ, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ, բրիտանական սուֆրաժիստուհիների շարժման առաջնորդ) ժամանակին իրենց կյանքերն են վտանգել հանուն նրա, որ Քիմն ու Էմիլին ցուցադրեն իրենց կուրծքը...

Քիմ, դու արդեն երրորդ երեխան ես ունեցել: Ամո՛թ է։ Քո ժամանակն անցել է։ Միակ բանը, որը դու հավելում ես ֆեմինիզմի շարժմանը, քո կրծքի շարժումն է։ Դու ոչ մի ընդհանրություն չունես այդ շարժման հետ, պարզապես փող ես վաստակում»,- հայտնել է Փիրսը։



© NEWS.am STYLE