Նյու Յորքի նորաձեւության շաբաթ. Սելենա Գոմեսը՝ Coach 1941-ի ցուցադրությանը

11:37   14 փետրվարի, 2018

Նյու Յորքում նորաձեւության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել Coach 1941 ցուցադրությունը։ Միանգամից նշենք, որ Նորաձեւության շաբաթը, չնայած հանրահայտ նորաձեւության տների բարձր անուններին, ընդհանուր առմամբ ձանձրալի է անցնում, ու քննադատները նկատում են, որ Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրության բացակայությունից միջոցառման կազմակերպիչներն ամենեւին էլ չեն շահել։


Ամեն դեպքում, վերադառնանք ցուցադրությանը, որի հանդեպ հետաքրքրություն է ապահովել նախ շքեղ անսամբլով հայտնված Սելենա Գոմեսը, չնայած երգչուհին եկել էր առանց իր բոյֆրենդ Ջասթին Բիբերի։

Ի դեպ, Սելենան ապրանքանիշի դեսպանն է։

Դե, իսկ պոդիումին նորաձեւության շաբաթների մուսան՝ Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստր Քայա Գերբերն էր։

Հավաքածուի թեման կովբոյական մոտիվներն ու 1970-ականների ոճն են՝ ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Սթյուարտ Վեւերսի նոր ընկալմամբ ու մատուցմամբ։


Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE