Ինչպես են Մերի Մակարյանն ու նրա ամուսինը տոնել Տեառնընդառաջը (ֆոտո)

10:36   14 փետրվարի, 2018

Փետրվարի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Տեառնընդառաջը: Այդ օրը խորհրդանշական է հատկապես նորապսակների համար:

Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներ տեղափոխված Մերի Մակարյանը եւս տոնել է Տրնդեզն ամուսնու հետ: 32-ամյա դերասանուհին իր Instagram-ում արարողությունից կադրեր է հրապարակել:

Հիշեցնենք, որ Մերի Մակարյանն ամուսնացել է նախորդ տարվա նոյեմբերին: Օրերս նա տեղեկացրել է, որ աշխատանք է գտել ԱՄՆ-ում:

Դերասանուհին Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքներից մեկում առավոտյան հաղորդում է վարում:



© NEWS.am STYLE