«Ես նորաձեւ չեմ». Եվա Ռիվասը՝ թրենդների եւ իր հին հագուստի մասին

13:19   14 փետրվարի, 2018

Եվա Ռիվասը որոշել է խոսել նորաձեւությունից: Instagram-ի իր էջում երգչուհին լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Գիտեք՝ ես նորաձեւ չեմ, ընդհանրապես չեմ հետեւում նորաձեւությանը: Երբ ինչ-որ բան պետք է գնեմ, պարզապես գնում եմ այն, ինչ ինձ սազում է: Հագուստը շատ զգուշորեն եմ հագնում, շատ սիրելի իրեր տարիներով պահպանվում են: Օրինակ, երբ 16 տարեկանում Մոսկվա էի գնում, հայրս ինձ գայլի մորթուց մուշտակ նվիրեց, եւ այն ասես նոր լինի: Ես հագնում եմ այն եւ շատ արժեվորում: Հորս բոլոր նվերներն աշխարհում ամենաթանկ նվերներն են:

Երբեք չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ ծիծաղում նրանց վրա, որոնք նորաձեւ չեն հագնված: Ինչո՞ւ պետք է բոլորը, ինչպես ռոբոտներ, հագնեն այն, ինչ հորինել են ուրիշները»,- գրել է Ռիվասը՝ բոլորին կոչ անելով հագնել այն, ինչ իրենց դուր է գալիս:





© NEWS.am STYLE