Իոսիֆ Օգանեսյանը զայրացրել է «Дом 2»-ի հանդիսատեսին՝ հայտնելով, որ չէր ուզում Հայաստանից վերադառնալ նախագիծ

12:41   14 փետրվարի, 2018

«Дом 2» հեռուստանախագծի ամենահայտնի մասնակիցներից մեկը՝ Իոսիֆ Օգանեսյանը, Հայաստան էր եկել ծնողների հետ, ու այստեղ, ինչպես գրել էինք, իր համար հարսնացու էր փնտրում։

Օգանեսյանը վերադարձել է նախագիծ ու հայտնել, որ կմնար Հայաստանում ընդմիշտ, եթե նման հնարավորություն ունենար, ինչով վրդովմունքի ալիք է առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Ընդ որում՝ տղայի քննադատների քանակը միանգամից աճել է, երբ նա ասել է, որ իր համար ամենակարեւորը ընտանիքն է։ Շատերը դատապարտել են երիտասարդ հային՝ նշելով, որ եթե նա իրոք այդպես համարեր, ապա կմնար իր ծնողների հետ։

«Սիրեք Ձեր հարազատներին։ Վերջերս տուն էի մեկնել՝ իմ հարազատներին ու մտերիմներին տեսնելու, ու հսկայական հաճույք ստացա։ Եթե հնարավորություն լիներ, առհասարակ չէի վերադառնա։ Գնահատեք ու սիրեք Ձեր հարազատներին։ Մի մոռացեք նրանց երբեք, չէ՞ որ նրանք Ձեր կյանքի ամենաթանկ մարդիկ են։ Իմ համար ընտանիքը ամենակարեւորն է»,- գրել էր Իոսիֆը իր Instagram-ում հրապարած տեսանյութին կից։

Публикация от Iosif (@_iosif91)


Ի դեպ, տղան Ալեքսանդրա Չերնոյի հետ սիրային հարաբերությունները մտադիր չէ վերականգնել։ Չնայած, քչերն են հավատում, որ կազմակերպիչները նրան չեն ստիպի հերթական անգամ գնալ այդ քայլին։



© NEWS.am STYLE