Հայկական առաջին սկանդալային ֆիլմի պրեմիերան կկայանա օրերս

14:38   2 մայիսի, 2013

Հայտնի հայ ռեժիսոր Ռուբեն Քոչարը շատ շուտով կներկայացնի սկանդալային «Իմ անունը Վիոլա է» ֆիլմը: Հոգեբանական դրաման պատմում է մի աղջկա  մասին, ով պայքարում է ազատության համար եւ ում աշխարհը լի է միայնությամբ եւ ստորացմամբ, իսկ նա ցանկանում է դուրս պրծնել, չնայած այդ նրան անհույս է թվում: Նրա ճանապարհին հանդիպում է Աննա անունով աղջիկ, ում կյանքը հիասքանչ է, նրա առջեւ բազմաթիվ հրաշալի հնարավորություններ կան, եւ նա բոլոր այդ արկածները ներմուծում է միայնակ գլխավոր հերոսուհու կյանք: Բայց ահա շուտով նա կհասկանա, որ աշխարհը, որում ապրում է Աննան, ավելի վատն է, բայց այնտեղից դուրս պրծնելն անհնար է:

«Ես ցանկանում էի ներկայացնել երկու կնոջ պատմություն, ցույց տալ նրանց զգացողություններն ու մտահոգությունները»,- ավելի վաղ նշել էր ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը: Երկար փնտրտուքներից հետո Քոչարն ընտրել է հայկական ծագումով ամերիկյան դերասանուհի Ջանեթ Սփենսերին եւ մասնագիտությամբ դիզայներ Լուսինե Ալեքսանյանին: Վերջինի համար «Իմ անունը Վիոլա է» ֆիլմը դարձել է առաջին փորձը կինոյում:

Պատանի Հրանտի դերը, ով սիրահարվում է Աննային, կատարում է Մաքսանս Կուզուբաշյանը՝ Ֆրանսիայից, ով հայտնի է Canal+, M6 եւ ARTE ալիքների հեռուստաֆիլմերից:

«Իմ անունը Վիոլա է» ֆիլմն արտադրում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, RK films-ի, Global Film Production-ը (ԱՄՆ):

Դատելով ֆիլմի թրեյլերից՝ այն նախատեսված է 18+ լսարանի համար:



© NEWS.am STYLE