Սիրուշոն որդու եւ հոր լուսանկարն է հրապարակել՝ շնորհավորելով Հրաչյա Հարությունյանի տարեդարձը

14:01   14 փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 14-ին, ծննդյան 57-ամյակն է տոնում Հրաչյա Հարությունյանը: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս նրա դուստրը՝ Սիրուշոն, շնորհավորել է հոր ծննդյան տարեդարձը:

Այս անգամ երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում Հրաչյա Հարությունյանը խաղում է Սիրուշոյի որդիներից մեկի հետ:

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ... Որքան շատ հարցերում ես դու ինձ համար օրինակելի… տաղանդավոր ու իմաստուն ՊԱՊԱ!»,- լուսանկարը մակագրել է Սիրուշոն:

NEWS.am STYLE-ը եւս միանում է շնորհավորանքներին՝ սիրելի դերասանին մաղթելով անսպառ դերեր եւ քաջ առողջություն:



© NEWS.am STYLE