Սիրեկանը ծեծել է «Дом 2» հեռուստանախագծի աստղին նախկինում մարմնավաճառությամբ զբաղվելու համար

18:05   14 փետրվարի, 2018

Եթե դուք գիտեք, թե ինչ է «Дом-2»-ն, ուրեմն Ապոկալիպիսիսը Ձեզ համար սարսափելի չէ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Дом-2» հեռուստանախագծի հերթական աստղը, պարզվում է, նախկինում էսկորտ ծառայությունում է աշխատել։ Սկանդալային ռուսական նախագծի հայտնի մասնակիցներից մեկը՝ Մարգո Օվսյաննիկովան, թեստ է անցել ստի դետեկտորով, ու պարզվել է, որ նա նախկինում իրոք զբաղվել է էսկորտ ծառայություններ մատուցելով։ Ըստ դետեկտորի՝ գեղեցկուհին փողի դիմաց էր սեքսով զբաղվում։

Հենց այդ միջոցներով էլ նա գնել էր իր բնակարանն ու մեքենան, նաեւ մի շարք կոսմետոլոգիական պրոցեդուրաներ արել։ Երբ բացահայտվել են նոր տվյալները, Մարգոն ամեն ինչ խոստովանել է ու ասել, որ, անկախ ամեն ինչից, ուզում է շարունակել հարաբերությունները շոուի մասնակից Սայմոն Մարդանշինի հետ։ Սակայն Մարդանշինը պատրաստ չէ մնալ Օվսյաննիկովայի հետ։ Տղամարդը զայրացել է ու աղջկան մեղադրել երեսպաշտության ու ստի մեջ։

Իսկ այսօր զայրացած Մարդանշինը ընկերուհուն հրել  է ու գետնին գցել։

Դատելով տեսանյութից, որը նկարահանել են հեռուստանախագծի տեսախցիկները, կատաղած Սայմոնը պատրաստ էր եթե ոչ սպանել, ապա լրջորեն վնասել Մարգոյին։ Նա այնպիսի ուժով ու ատելությամբ է նրան գետնին գցել, որ նույնիսկ զարմանալի է, թե ինչպես աղջիկը վնասվածքներ չի ստացել։

A post shared by dom2_reality (@dom2_reality) on



© NEWS.am STYLE