Էմինեմը Էդ Շիրանի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել

23:01   14 փետրվարի, 2018
King is Back!!!! Youtube-ի EminemVEVO ալիքում ռեփերը ներկայացրել է Էդ Շիրանի հետ River-ի երգի հիման վրա նոր տեսահոլովակը:

45-ամյա ռեփերը տեսահոլովակն այսօր ներկայացրել է որպես իր 9-րդ Revival ալբոմի աջակցություն, որը է թողարկվել է 2017-ի դեկտեմբերին:Էմինեմի նոր ալբոմի մասին սկսել էին խոսել նոյեմբերին՝ «Saturday NightLive»  շոուի եթերում   «Revival» անունով կասկածելի դեղի գովազդից հետո։ Այդ ժամանակ ռեփերի երկրպագուները կռահել էին, որ դա ակնարկ է գալիք ալբոմի մասին։ Նոր ալբոմում Էմինեմի մենախոսությունները, քննադատների կարծիքով, շատ անձնական ու զգացմունքային են ստացվել։ Նա դրանցում ներողություն է խնդրում իր երեխաներից (Հեյլիից բացի ռեփերն ունի նաև մի քանի որդեգրած երեխաներ) ու հիշում, թե ինչպես էր հիվանդանոցում պառկած պայքարում կյանքի ու մահվան միջև։Revival ձայնասկավառակի բազմաթիվ երգերում ռեփերը նաև ակնարկում է, որ այս ալբոմը վերջինն է դառնալու իր համար։


© NEWS.am STYLE