Օլգա Բուզովան «աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի հետ» տեսահոլովակ է ներկայացրել

23:32   14 փետրվարի, 2018

«Դու ամեն ինչ գիտես սեքսի, բայց ոչ սիրո մասին…» - հանճարեղ եւ ոսկե բառեր))))))

Երեխաներին էկրաննեից հեռու տարեք, որովհետեւ այս հոլովակում սադո-մազոն ավելի շատ է, քան «մոխրագույնի 50 երանգներում»: Խոսքը Օլգա Բուզովայի նոր հոլովակի մասին:

Youtube-ի իր ալիքում Բուզովան ներկայացրել է WiFi երգի տեսահոլովակը եւ մենք ձեզ երաշխավորում ենք, որ այս երգի հետ էլ Բուզովան ինչպես Պիտերում, այնպես էլ Մոսկվայում կպայթեցնի պարահրապարակը եւ ինչպես հիմա անշլագներ կահավաքի:

Հոլովակում նկարահանվել է «աշխարհի ամենագեղեցիկ հանցագործ» Ջերեմի Միքսը: Բուզովան երգում է WiFi տղամարդու մաին, որը իրեն այլ կանանց է տալիս, դրա համար Բուզովայի լիրիկական հերոսուհին հոգեբանական եւ զգայական բռնությունից անկախանալու մասին է հայտարարում, հրաժարվում է նրա հետ հարաբերություններից եւ միայն ընկերություն է առաջարկում:

Տեսահոլովակում երգչուհին պարում է՝ փոխելով զգեստները եւ դեկորացիաները, իսկ Ջերեմի Միքսը նրան պոդիումով է ուղեկցում, բռնելով մազերից՝ դրանով փորձելով երգչույու վրա իր գերիշխանությունը ներկայացնել:



© NEWS.am STYLE