Ինչպես են Սուրբ Վալենտինը նշել Քիմ Քարդաշյանը, Վիկտորիա Բեքհեմը, Վերա Բրեժնեւան ու այլ աստղեր

10:03   15 փետրվարի, 2018

Երեկ երկրագնդի կեսը տոնում էր Սուրբ Վալենտինի օրը, իսկ մենք առավոտից որոշել ենք ուսումնասիրել, թե ով ինչ է հրապարակել իր միկրոբլոգերում օվկիանոսի այն կողմում, նաեւ ռուսական աստղերի շրջանում։ Բարեբախտաբար, թե առաջինները, թե երկրորդները մեր լսարանի կողմից մեծ հետաքրքրություն են վայելում։

 Դեւիդ ու Վիկտորիա Բեքհեմները

 Ռիզ Ուիզերսփունը՝ երեխաների հետ

 Դե, սկսենք Քիմից, որը հրապարակել է լուսանկար Քանյե Ուեսթի հետ։

 «Անսահման սիրում եմ քեզ»,- մակագրել է լուսանկարը հայուհին։

 Քսենիա Սոբչակ․ «Ահա այսպես ենք տոնում Սիրահարների օրը։ Դեպի Ռուսաստան»:

Սերգեյ Շնուրով․ «Շնորհավոր ՍՀՕ-ն (Սիրահարների համաշխարհային օր):

Ալլա Պուգաչովա․ «Բոլորին սեր ու երջանկություն եմ մաղթում։ Շնորհավոր»։

VARDA․ «Ի՞նչ է սերը։ Երբեմն ինձ թվում է, թե ես դրա մասին ոչինչ չգիտեմ։ Բայց այն հաստատ կարմիր է ու լավ բույր ունի։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր կարողանում են սիրել»։

Գլյուկոզա․ «Մարդը, ում դուք պետք եք, միշտ Ձեր կողքին լինելու հնարավորություն  կգտնի»։

Յանա Ռուդկովսկայա. «Շնորհավորում եմ բոլոր սիրահարներին, սիրեք ու պահպանեք միմյանց»։



© NEWS.am STYLE